39762 դիտում
13:06 22-08-2023
Ընկերների հետ որսի ժամանակ հրազենային վնասվածք ստացած 22-ամյա տղամարդը «Սպիտակի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 20-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի:
Քաղաքացին նշված կենտրոն էր տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել էր հրազենային վնասվածք:
Սպիտակի բժիշկները մի քանի ժամ պայքարում էին նրա կյանքի համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը մոտ 25 տարեկան տղա էր և հրազենային վնասվածքը ստացել էր Ծիլքարի վարչական տարածքում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
53014 դիտում
13:26 24-12-2019
Կիևյան կամրջից իրեն ցած նետած 64–ամյա տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է