211652_close_icon

ՍԱՏՄ-ն կասեցրել է անհատ ձեռնարկատերի պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

views-count844 դիտում article-date 18:28 21-08-2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արայիկ Բարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, Սարչապետ համայնք) արտադրական գործունեությունը:

Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում այդ կազմակերպությունում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորպես՝ արտադրական շինությունների հատակի պատրաստված չի եղել անջրանցիկ նյութերից, որոնք հեշտորեն լվացվում և, անհրաժեշտության դեպքում, ախտահանվում են, արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան, լվացարան և սանհանգույց:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Նմանատիպ նյութեր