211652_close_icon
views-count1006 դիտում article-date 14:51 20-08-2023

Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի տավարի և խոզի միս՝ 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով

Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը փորձ կարվի պահպանել որոշակի ժամանակահատված: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները:

Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:

«Չնայած Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ ԱՀ կառավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության ուսերին ընկած ծանրությունը որոշակիորեն մեղմելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր