211652_close_icon
views-count116758 դիտում article-date 20:00 19-08-2023

Երևանում Կենտրոնի թաղապետը Անահիտ Սիմոնյանին պատկանող ռեստորանում «Մակարենա» երաժշտության տակ տղամարդու գլխին ափսեներ է կոտրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օրեր առաջ Երևանում Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։

Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։

Նշված ռեստորանային համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը ու ականատես է եղել՝ ինչպես է թաղապետն ափսեները կոտրում հավանաբար իր ընկերոջ գլխին։

Այստեղ են ասում «Վույ աման աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան, կեր խմիր քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ» կամ «աշխարհք կանգնի, իջնող կա»։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տիկտոկյան օգտատիրոջ տեսանյութ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր