211652_close_icon

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի ուղղությամբ. ՊԲ

views-count868 դիտում article-date 13:45 17-08-2023
Օգոստոսի 17-ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ' կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նմանատիպ նյութեր