211652_close_icon

Նիդեռլանդների խորհրդարանականները Արցախի հարցով դիմել են երկրի վարչապետին ու արտգործնախարարին

views-count1027 դիտում article-date 22:27 16-08-2023
Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Արցախում ստեղծված իրավիճակի հարցով դիմել են երկրի վարչապետ Մարկ Լյուտեին և արտգործնախարար Վոպկե Հուստրային։

Ինչպես փոխանցում է «Արցախպրես»-ը, այս մասին Twitter-յան իր էջում գրել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան։

Նա կից հրապարակել է փաստաթուղթ, որում խորհրդարանականները պահանջում են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան:

Նմանատիպ նյութեր