211652_close_icon
views-count622 դիտում article-date 20:31 16-08-2023

Գնել Սանոսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի տնօրենների խորհրդի նախագահին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել ընկերության հետ առկա համագործակցությունը․

«Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի։ Մենք պետք է համատեղ փորձենք աշխատել, որպեսզի եղած համակարգն ավելի բարելավենք՝ դարձնելով ավելի արդյունավետ և եկամտաբեր։ Հատկապես պետք է աշխատանք տանել ուղևորափոխադրումների հոսքի ավելացման ուղղությամբ»,-ասել է նախարարը։

Վյաչեսլավ Պավլովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գանահատել ՏԿԵ նախարարության հետ փոխգործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են կոնցեսիոն գույքի գույքագրման, ապագա ներդրումային ծրագրին վերաբերող, ինչպես նաև երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցերի։

Նախարար Սանոսյանի հետ հանդիպումից հետ քննարկումն ընդլայնված կազմով շարունակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր