211652_close_icon
views-count36329 դիտում article-date 23:17 15-08-2023

Արտակարգ դեպք Երևանում. մարդատար ավտոբուսի անվահեծանը ընթացքում կոտրվել է. ավտոբուսում գտնվող մոտ 30 ուղևորներին պարեկները տարհանել և ցուցաբերել են հոգեբանական օգնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թիվ 47 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի մարդատար ավտոբուսի առջևի աջ անվահեծանը պոկվել և վնասել է ճանապարհին կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան և ավտոբուսում գտնվող մոտ 30 ուղևորների, քանի որ նրանց մոտ խուճապ ու վախ էր առաջացել, առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանն ու պարեկներ Արամ Վարդանյանն ու Վարազդատ Գևորգյանը։

Ավտոբուսում գտնվող ուղևորներից մի քանիսը SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին. «Հանգիստ գալիս էինք, վարորդը շատ դանդաղ էր վարում մեքենան, մեկ էլ զգացինք, որ ավտոբուսը կարծես թե շրջվում է, լավ էր վարորդը ճիշտ կողմնորոշվեց ու կանխեց հետագա վտանգավոր զարգացումը։ Հետո, ճիշտն ասած, շատերս ավտոբուսի մեջ խուճապի էինք մատնվել, բայց լավ էր պարեկները բոլորիս ոչ միայն անվտանգ տարհանեցին, այլև որոշների մոտ որ մի քիչ խուճապ էր առաջացել, նրանք կարողացան հոգեբանական օգնություն ցուցաբերել։

Ուզում ենք շնորհակալություն հայտնել և՛ ավտոբուսի վարորդին, և՛ պարեկներին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոբուսը սպասարկում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Առինջ գյուղ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր