211652_close_icon

ՄԱԿ ԱԽ-ի՝ օգոստոսի 16-ին կայանալիք նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը․ ԱՀ ԱԳՆ

views-count1270 դիտում article-date 20:27 15-08-2023
Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ օգոստոսի 16-ին կայանալիք նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը։ Այս մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

Արցախի ԱԳՆ-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված հայտարարությամբ նշել է. «Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:

Այս նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը»:

Նմանատիպ նյութեր