211652_close_icon
views-count700 դիտում article-date 17:25 15-08-2023

«Երևանի և նրա բնապահպանական զարգացման համար Գետառի «կալանավորումը» շատ մեծ վնաս է»․ Նիկոլայ Գրիգորյան

«Ես երազում եմ, որ մենք ունենանք մի երկիր, որ կառավարենք ծագած ռիսկերը, հասկանանք, թե ինչ ռիսկեր են մեզ սպառնում և փորձենք հասկանալ՝ ինչպես այդ բոլորը կառավարել և նվազեցնել։ Դա սկսվում է մեզնից՝ յուրաքանչյուրից՝ այսինքն՝ դիմակայունության մշակույթից։

«Ի՞նչ անել, որ Երևանում բացառվեն Սուրմալուի նման դեպքերն ու նման ծանր հետևանքներով աղետները և ինչպես ունենալ դիմակայուն քաղաք» թեմայով քննարկման ժամանակ ասաց աղետների ռիսկի կառավարման միջազգային փորձագետ, փրկարար ծառայության գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը, գրում է Aravot.am-ը։

Նա նշեց․ «Մենք՝ որպես ՀՀ-ի քաղաքացիներ՝ պիտի իմանանք, որ սա այն երկիրն է, որը 2000 տարվա գրավոր պատմություն ունի իրեն պատուհասած աղետների մասին՝ սկսած մորեխների արշավանքներից, երկրաշարժերից, մահ տարաժամերից, պատերազմների պատմությունից։ 18-րդ դարում երկրաշարժը ավերեց ամբողջ Երևանն իր բոլոր եկեղեցիներով, նաև մզկիթներով և հարևան գյուղերով։ Նույնիսկ Արարատից պոկված խոշոր ժայռերը, գյուղերը ջնջելով՝ եկան, հասան մինչև քաղաք։ Եվ այս Երևանը, որը ժառանգություն է ստացել խորհրդային ժամանակներում կառուցված բազմաթիվ շենքեր, որոնք կառուցվել են 40-50 տարվա համար, կառուցվել են այլ վտանգի գնահատմամբ, այսօր այդ շենքերը կան, մենք այդ շենքերում ենք ապրում։ Այսօր մեր շրջապատում կառուցվում են նոր շենքեր՝ բարձրահարկ, կառուցվում են՝ շատ վստահաբար ասելով, որ սեյսմակայուն են, բայց մենք չգիտենք՝ այս շենքերը փոքրիկ մի վտանգի դեպքում այսքան իրար ուս ուսի տված, քիթ մռութ փակած վաղը արդյոք ապահովելո՞ւ են մեր բնակչության նորմալ ապրելը, մեր օդը, ջուրը։ Երբ խոսում ենք աղետների մասին, մոռանում ենք, որ օդը, ջուրը, հողը սիրում են գրագետ կառավարում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր