211652_close_icon
views-count727 դիտում article-date 16:20 15-08-2023

Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերությունների առանձնաշորհյալ բնույթը:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխգործակցության խորացումը, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր