211652_close_icon
views-count670 դիտում article-date 22:11 14-08-2023

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է սահմանի երկայնքով հայկական զինված ուժերի կուտակման և տեղաշարժի մասին լուրերը

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է սահմանի երկայնքով հայկական զինված ուժերի կուտակման և տեղաշարժի մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը։

«Հայաստանում ԵՄ առաքելությունն ամենօրյա ռեժիմով վերահսկում է ռազմական իրավիճակը 4 օպերատիվ հենակետերից՝ պարեկություն իրականացնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

Տեղից ստացված տեղեկության հիման վրա մենք չենք տեսնում որևէ արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր