211652_close_icon

Արայիկ Հարությունյանը ցավակցական գրառում է արել այսօր տեղի ունեցած ողբերգական ավտվթարի առիթով

views-count1120 դիտում article-date 20:20 14-08-2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական գրառում է արել այսօր տեղի ունեցած ողբերգական ավտվթարի կապակցությամբ։

«Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»։

Նմանատիպ նյութեր