211652_close_icon
views-count1135 դիտում article-date 19:22 14-08-2023

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Վրաստանի Ռաչա առողջարանային շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքի պատճառով զոհերի թիվը հասել է 25-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի ՆԳՆ նախարարությունից:

Ռաչայի Շովի գյուղում օգոստոսի 3-ին սողանք է եղել, ինչի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել են ճանապարհներ, սողանքի գոտում նաև քոթեջներ են եղել: Ավելի քան 200 քաղաքացու տարհանումն իրականացվել է ՆԳՆ ուղղաթիռներով։

Տեղում աշխատում են ավելի քան 400 փրկարարներ և զինվորականներ։

Նմանատիպ նյութեր