Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 50-ի
Հինգշաբթի Ինդոնեզիայի Յավա կղզու գյուղերից մեկում տեղի ունեցած սողանքի հետեւանքով զոհերի թիվը հացել է 50-ի: Եւս 50 մարդ անհայտ կորած է համարվում:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է մի քանի հարյուր փրկարար: Իշխանությունների խոսքով` կորածներին գտնելու շանսերը փոքր են: Երկուշաբթի անձրեւ է տեղացել, ինչն ավելացրել է սողանքի կրկնվելու հավանականությունը:
Մինչեւ սողանքի սկսվելը 375 մարդ էր տարհանվել: