211652_close_icon

Գերանկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է «թարս բուսնել»․ Կարեն Վրթանեսյան

views-count1036 դիտում article-date 10:27 13-08-2023
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեսբուքյան իր էջում գրում է.

«Մեզ կպած համոզում են, որ Ադրբեջանին դիմադրելու հնարավորություն չկա, իբր, վեեեերջ, «գիպս սնիմայուտ, վսյո պռապալը շեֆ, վսյո պռապալը...»։

Բայց Ալիևը ահավոր շտապում է։ Նույնիսկ ՀՀ և Արցախում իր խամաճիկներին դեմքը փրկելու հնարավորություն չի տալիս (տե՛ս նախորդ գրառումս)։

Ինչի՞ մասին է խոսում այդ շտապողականությունը։

Գուցե այն մասին, որ վստահ չէ, թե ինչքան կդիմանա իշխանության ղեկին իր կամակատար Նիկոլը։ Կամ գուցե հասկանում է, որ գերանկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է «թարս բուսնել»։ Հենց դրա համար էլ շտապում է։

Հայկական կողմի շահերից էլ բխում է չշտապելը։
Բայց Նիկոլն էլ է ահավոր շտապում։ Որովհետև նա ոչ թե հայկական, այլ թշնամու շահերի սպասարկու է։ Ու սա ես չեմ հոգնի կրկնել։

#օկուպացիա»։
 

Նմանատիպ նյութեր