«Մահվան վերելակները» 5 տարի անց դեռևս մնում են «մահվան վերելակներ»․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն անդրադարձել է Երևանում վերելակների խնդրին։
Թանդիլյանը նախ անդրադարձել է 82-ամյա կնոջ դեպքին՝ նշելով, որ նա վերելակների անսարքության զոհ է։ «Սա հերթական ողբերգական դեպքն է վերելակների հետ կապված։ Ցավոք, նման դեպքեր նորից կլինեն, քանզի հիմնախնդիրը ներկա լուծումով չի վերանալու»,- գրել է նա։
«Երևանում օրական հարյուր հազարավոր մարդիկ են օգտվում վերելակներից։ Այս տարվա սկզբի դրությամբ փոխարինման ենթակա վերելակների թիվը Երևանում ընդամենը 3200 է, որից այս տարի նախատեսվում է փոխարինել 500-ը»,- նշել է Թանդիլյանը։
Ըստ նրա՝ 2700 մահվան վերելակ դեռևս կշարունակեն մնալ Երևանում, եթե շարունակեն իշխանության մնալ գործող իշխանությունները, «որովհետև նրանց ներկայացրած Երևան քաղաքի 2024-2026թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաջորդ երեք տարիներին նախատեսվում է փոխարինել տարեկան 100 վերելակ»։
«Հիմա բոլոր այն մարդկանց համար, որոնք իրականում հետաքրքրված են վերելակների հիմնախնդրի վերացմամբ․
2700 վերելակը բաժանում ենք տարեկան 100 վերելակի, ստացվում է 27 տարի։ Այսինքն, եթե տեսականորեն (պարզ է՝ դա իրականում տեղի չի ունենալու) ՔՊ-ն մնա իշխանության, Երևանի բոլոր վերելակները կփոխարինվեն 2050 թվականին, իսկ այդ ժամանակ արդեն այս տարի փոխարինված 500 վերելակները կլինեն 27 տարեկան և արդեն կարիք կլինի դրանք փոխարինելու նորերով։
Վերելակների փոխարինումը դառնալու է մեր ծրագրի կարևորագույն կետերից մեկը․ 2024 թվականի ընթացքում ամբողջությամբ վերջ ենք դնելու վերելակների հիմնախնդրին»,- գրել է Թանդիլյանը։