211652_close_icon
views-count850 դիտում article-date 22:38 11-08-2023

Կարգազանցություն և դերասանություն ամեն ինչում․ Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է․ «Կարգազանցություն և դերասանություն ամեն ինչում

Հետաքրքիր է իմանալ ամեն ինչում ապօրինությունների անող այս ենթադրյալ հանցագործը «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունի՞, թե ոչ։ Ո՞վ է սրան թույլ տվել վարելու հանրային տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուս: Ո՞ր տրանսպորտային ընկերությունում է սա հրամանագրված որպես վարորդ։ Ո՞ղջ է, թե մեռած այն ճանապարհային տեսուչը, ով կանացի գեղեցիկ ձեռագրով 10.000 դրամի տուգանքի արձանագրություն էր կազմել Աննա Հակոբյանի կողմից կառավարական ամառանոցում իր դստերը մեքենա վարել սովորեցնելու համար»։


Նմանատիպ նյութեր