211652_close_icon
views-count763 դիտում article-date 20:02 11-08-2023

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Միհել Մարտինի հետ։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ այն մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են, մատնանշվել է մասնավորապես սննդամթերքի, դեղորայքի սուր պակասը։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր այսօրինակ գործողություններով շարունակ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրականացումը:

Արարատ Միրզոյանը, վկայակոչելով մինչ օրս միջազգային հարթակներում գործընկերների, այդ թվում՝ Իռլանդիայի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, կարևորել է ի կատարումն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների՝ Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի մտադրությունների կանխման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը:
 

Նմանատիպ նյութեր