211652_close_icon

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

views-count1465 դիտում article-date 16:00 11-08-2023
Օգոստոսի 11-16-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն, հայտնում է ԱԻՆ-ը։

Օգոստոսի 11-16-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 11-14-ը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով, հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նմանատիպ նյութեր