57712 դիտում
19:20 09-08-2023
Ինքնասպանություն Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հայտնաբերվել է 47-ամյա տղամարդու կախված դի․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 14:00-ի սահմաններում «Վաղարշապատ» շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանը և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր ժամը 13:30-ի սահմաններում նշված գյուղի իր տանը 47-ամյա Արթուր Կ․-ն տան ջերմատան տանիքից կապված գործվածքային պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։