211652_close_icon

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

views-count733 դիտում article-date 13:40 09-08-2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։ Այս մասին Միրզոյանը տեղեկացրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։

Շարունակելով Դուբրովնիկի համաժողովի քննարկումը՝ խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։

Ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-բուլղարական զարգացող գործընկերությանը և երկկողմ քաղաքական երկխոսությանը»,- գրել է Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր