211652_close_icon
views-count1267 դիտում article-date 23:34 08-08-2023

Կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով  պայմանավորված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 12:00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 11:00-ն  կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր