211652_close_icon
views-count1414 դիտում article-date 22:45 07-08-2023

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 7-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումների բաժնից:

Որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի կազմը: Այն կգլխավորի ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ- փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր