211652_close_icon
views-count32322 դիտում article-date 21:37 07-08-2023

Կրակոցներ Տավուշի մարզում. Ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին Nissan Sentra-ն. հայտնաբերվել է ատրճանակը. Ոստիկանություն հրավիրվածների մեջ են հյուրանոցային համալիրի մենեջերն ու Ռազմական ոստիկանության օպերլիազորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական տարածքով ընթացող Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են հնչել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անմիջապես Տավուշի մարզի Ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի, Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Ազատյանի գլխավորությամբ օպերատիվ խմբերը մեկնում են նշված վայր, որին միանում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը:

Քանի որ, տեղեկությունը ստացվել, էր որ Nissan-ը ընթացքի մեջ է, մի քանի հատվածներով ոստիկաններն ու պարեկները հսկողություն են իրականացնում և Դիլիջան խոշորացված համայնքի Թբիլիսյան խճուղու կողմից դեպի Դիլիջան երթևեկելիս՝ օղակաձև խաչմերուկում , ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հ. Սարգսյանը, ՊԾ 2-րդ վաշտի հրամանատար Գ. Ամիրյանը ու կրտսեր պարեկ Լ. Ավագյանը, նկատում են այդ ավտոմեքենան և կանգնեցնում:

Ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Բաղիյանը ոստիկանների բանավոր պահանջով ներկայացնում է իր մոտ եղած ատրճանակը, որում, պարզվում է, եղել է 1 հատ փամփուշտ, 1 հատ պահունակ՝ լիցքավորված 2 փամփուշտով: Պարզվում է, որ զենքը նրա օրինական զենքն է:

Կ. Բաղիյանը մեքենայով տեղափոխվում է Ոստիկանության Դիլիջանի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ նա հայտնել է, որ զենքը եղել է իր ձեռքում և ընթացքում մեքենայի պատուհանից դուրս վիճակում: 

Դեպքի փաստով Ոստիկանության Դիլիջանի բաժնում կազմվել են փաստաթղթեր և Կ. Բաղիյանը փաստաթղթերի հետ ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Ոստիկանության Դիլիջանի բաժին են հրավիրվում նաև ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ Կարեն Շմավոնյանը, Նաիրիա Թաիրյանը, Սյուզաննա Հախվերդյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով աշխատում է «Գրանադա » հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր, ավտոմեքենան վարած Հայկ Օթարյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երթևեկել է նրանց հետևից Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով: 

Ոստիկանություն հրավիրվածներից մեկը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում: 

Քննիչի հանձնարարականով Nissan Sentra-ն տեղափոխվել Ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր