211652_close_icon
views-count631 դիտում article-date 09:04 06-08-2023

Աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համահայկական խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած փոքրաթիվ քանակի մարզիկներով, որոնց հրավերով ներկա եմ խաղերի բացման արարողությանը։

Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին։

Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ»։

Նմանատիպ նյութեր