211652_close_icon
views-count814 դիտում article-date 15:30 05-08-2023

Վահե Ղազարյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

Օգոստոսի 4-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ 

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Հնդկաստանի դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, խոսելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին, մանրամասնել է հատկապես ենթակա ծառայություններում իրականացվող աշխատանքները։

Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես ընդգծել է առկա սերտ հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր