211652_close_icon

Միրզոյանը վրացի գործընկերոջն առաջարկել է ՀՀ կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի հարցում

views-count862 դիտում article-date 21:32 04-08-2023
Օգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում:

Նմանատիպ նյութեր