46586 դիտում
21:20 03-08-2023
Կասկադյորական ավտովթար՝ Արարատի մարզում. Opel-ը, Արտաշատ քաղաքի ցուցանակի մոտ մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է բետոնե էլեկտրասյան վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, Արտաշատ քաղաքի ցուցանակի մոտ, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է երկաթե արգելապատնեշին, մոտ 70 մետր մի քանի պտույտ շրջվել, հայտնվել դաշտում և կիսակողաշրջված վիճակում բախվել բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի տեղակալ Նավասարդյանը և Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:
Այս պահին Ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե՞ ոչ, Արտաշատի ոստիկաններն էլ պարզել են, որ ավտոմեքենան հաշվառված է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Արտակ Հ.-ի անվամբ:
Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոց դիմած քաղաքացիներ կան, թե՞ ոչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26730 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ