211652_close_icon

Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման գործընթացը

views-count1021 դիտում article-date 11:40 03-08-2023
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը։
 

Նմանատիպ նյութեր