Գնել Սանոսյանը ՉԺՀ-ում հանդիպել է Sinochem Holdings-ի Քլորալկալիների արդյունաբերության գլխավոր տնօրենի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է «Sinochem Holdings»-ի Քլորալկալիների արդյունաբերության բիզնես ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ճու Բինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Շանսի-Նաիրիտ» ՀՁ գլխավոր տնօրենը և այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։
Նախարարը կարևորել է ընկերության հետ կապված խնդիրների արագ կարգավորման և ընկերության շահութաբերության ապահովման հարցը, բարձրացվել է նաև ձեռնարկությունում հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել և մշակել ձեռնարկության զարգացման ծրագիր։