211652_close_icon
views-count1168 դիտում article-date 14:51 02-08-2023

Տիգրան Ձիթողցյանը ներկայացրեց հավաքածուի երկրորդ Akneye-ը

Հուլիսի 22-ին Tigran Art Studio-ում էին հավաքվել աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի արվեստի հետևորդներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից, մշակութային գործիչներ և արվեստագետներ: Այս անգամ հյուրերը եկել էին հիանալու, ոչ միայն Տիգրանի գերիրական նկարներով, այլև՝ Akneye-ի հետ համատեղ ստեղծված հավաքածուի երկրորդ աչքի ավարտական աշխատանքը տեսնելու:

Փակ միջոցառման ժամանակ Տիգրան Ձիթողցյանը hավաքածուի երկրորդ աչքի վերջնական աշխատանքները կատարեց հենց հյուրերի ներկայությամբ:

Միջազգային կերպարվեստում իր արվեստով առանձնացող Ձիթողցյանի նկարած առաջին աչքն արդեն իսկ հասցրել է բոլորի ուշադրության կենտրոնում լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում ցուցադրությունների և էքսպոների ընթացքում:

Երկու աչքերն էլ ներկայացված են ftNFT մարքեթփլեյսում, որտեղից էլ Տիգրանի արվեստով հետաքրվածները կարող են ձեռք բերել:

Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվեց FastexVerse-ի կողմից ստեղծված Tigran Art Studio-ի եռաչափ միջավայրը, որտեղ նաև ներկայացված են Ձիթողցյանի աշխատանքները: Tigran Art Studio-ի մետատիեզերքում վիրտուալ միջավայրը հնարավորություն կընձեռի բոլորին վայելելու Տիգրանի աշխատանքները աշխարհի ցանկացած վայրից:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր