211652_close_icon

Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը Աղավնո գյուղի մոտակայքում ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ և ձերբակալվել

views-count1003 դիտում article-date 20:58 01-08-2023
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:

Նմանատիպ նյութեր