526 դիտում
19:09 01-08-2023
Օրվա իշխանությունը փորձում է հայերից օտարել հայերենը․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Օրվա իշխանությունը փորձում է հայերից օտարել հայերենը: Սա վերջին, մինչև վերջ չապականված ոլորտն էր:
Հայաստանում կրկին նորաձև է միմյանց հետ օտար լեզուներով հաղորդակցվելը: Ավելին՝ մեր երկրում օրեցօր ավելանում են բացեիբաց օտար լեզուներով գրագրություն իրականացնող հիմնարկները: Ընդ որում, դրանք այլևս միայն սրճարաններ չեն: Հայաստանը ողողված է օտարալեզու գովազդային վահանակներով:
Շուրջ վեց ամից առաջ Լեզվի կոմիտե / Language Committee-ն մնաց առանց ղեկավարի: Կոմիտեի նախագահ, հայերենի հզոր մասնագետ ու просто հանրահայտ тов. Гюрджинян-ը ոստիկանության օգնությամբ կարգվեց Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտորի ժ.պ., հետևաբար՝ նախընտրեց օտար լեզուներով զբաղվել:
Վեց ամիս շարունակ Լեզվի կոմիտեն ղեկավար չունի: Այն գրեթե անգործության է մատնված:
Կարծում եմ՝ իշխանությունները որդեգրել են «Հայաստանն առանց հայերենի» քաղաքականությունը: Եվ, եթե այդպես է, ապա հաջորդը «Հայաստանն առանց հայերի» կանգառն է լինելու»:

Նմանատիպ նյութեր
1446 դիտում
17:20 21-02-2021
«Հայերենը մեզ միավորող զորավոր ուժն է». Դավիթ Գյուրջինյանը շնորհավորել է մայրենի լեզվի օրվա առթիվ
798 դիտում
16:39 18-11-2015
Հայերենը չի կարող լինել սոսկ դասական արժեք. Արմեն Աշոտյան
1357 դիտում
11:22 20-06-2023
Արման Սահակյանը, Արմեն Աշոտյանը և Կարեն Ավագյանը դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել, ապա՝ օտարել․ ՔԿ
Այս բաժնից
403 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
637 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
775 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան