Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո») նորից կկալանավորվի․ վերաքննիչ դատարանը բեկանել է որոշումը
ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 1-ին, բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում նա կրկին կկալանավորվի։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:
Գալստյանը վերջին անգամ կալանավորվել է հունվարի 31-ին: Նա անցնում է նաեւ անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործով, այդ գործով տեւական ժամանակ կալանավորված էր, օրերս ազատ էր արձակվել գրավի դիմաց:
Գալստյանը վերջին անգամ կալանավորվել է հունվարի 31-ին: Նա անցնում է նաեւ անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործով, այդ գործով տեւական ժամանակ կալանավորված էր, օրերս ազատ էր արձակվել գրավի դիմաց: