211652_close_icon
views-count712 դիտում article-date 14:40 01-08-2023

Տոնոյանը ԶՈՒ առաջին բանակային կորպուսի զորամասերի կրճատման որոշումը ճիշտ է համարում

Ո՞ւմ առաջարկով և ի՞նչ հիմնավորումներով են Դավիթ Տոնոյանի որոշմամբ, նախքան պատերազմի սկսվելը, կրճատվել ՀՀ ԶՈւ-ի հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը։ Այս հարցը հնչեց ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատաասխանեց, որ հարցին կանդրադառնա փակ նիստին։ Բայց նշեց, որ այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին ձևավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ տարբեր կորպուսներում:

«Դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ զինված ուժերի հիմնավորումը: Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբժանումների ձևավորումը և այլ հատուկ ստորաբաժանումների ձևավորումը շատ ավելի կաևոր է, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»,- պարզաբանեց նախկին նախարարը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ տեղեկացրեց, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ափսոսանք է հայտնել, որ իր նշանակվելուց առաջ այդպիսի որոշում է եղել:

Նմանատիպ նյութեր