«Մոսկվա Սիթի»-ի աշտարակի մեջ անօդաչու թռչող սարք է մխրճվել
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ «Մոսկվա Սիթի»-ի համալիրի աշտարակներից մեկի մեջ անօդաչու թռչող սարք է մխրճվել, ևս մի քանի ԱԹՍ-ներ խոցել են հակաօդային պաշտպանության համակարգերը։
Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը։
«Մի քանի անօդաչու թռչող սարքեր Մոսկվա թռչելիս խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Նրանցից մեկը, ինչպես նախորդ անգամ, հասել է «Մոսկվա Սիթիի» աշտարակին: Վնասվել է 17-րդ հարկի մակարդակի ճակատը: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Սոբյանինը։