Ձերբակալել են Մոսկվայի Կարմիր հրապարակում անօդաչու թռչող սարք գործարկած քաղաքացուն
                        Մոսկովյան շրջանի Կոլոմնա քաղաքի բնակիչը Մոսկվայի Կարմիր հրապարակում անօդաչու թռչող սարք է գործարկել եւ ձերբակալվել: Ոստիկանությունում նա բացատրել է, որ պարզապես ցանկանում էր  հրապարակը նկարել վերեւից: Նա անօդաչու թոռչող սարք` «Կվադրակոպտեր» է բաց թողել օդ: 
Բայց հետաքրքիր է, որ նա գիշերն էր որոշել հիանալ Կարմիր հրապարակի գեղեցկությամբ: 
Տղամարդուն մեղադրանք  է առաջադրվել` օդային տարածքների օգտագործման կանոնները խախտելու համար: Այդ խախտման դիմաց նախատեսվում է 2-5 հազար ռուբլի տուգանք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

