14476 դիտում
22:55 30-07-2023
Արտակարգ դեպք Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է կայանված ավտոմեքենաների վրա. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու Երևանի կանաչապատման աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Մյասնիկյան պողտոայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով 2 ավտոմեքենաներ մասամբ վնասվել են:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Ժամանել են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման և շրջակա միջավայրի վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանման տեղամասի պետեր Արման Թորոսյանը, Միքայել Ադամյանն ու Կարեն Պողոսյանը:
Վերջիններս բենզասղոցով մասնատեցին ծառը, որից հետո նոր կարողացան ավտոմեքենաները դուրս բերել անվտանգ վայր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+