4669 դիտում
18:57 30-07-2023
Տերն ասում է՝ դատելու եմ ձեզ, իշխաններ և ավագներ, դուք հրկիզեցիք իմ այգին՝ ՂարաԲԱՂը․ Բագրատ Սրբազան
Հատված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից «Մեր ողջ ժողովրդի նկարագիրն է այսօր Արցախ աշխարհում։ Ի՞նչ է այնտեղ տեղի ունենում։
Ձգտում են մի ողջ ժողովրդի ստորացնել, անարգել, տենչում են սովի մատնել, սպանել, ոչնչացնել։ Եվ դա ոչ միայն ֆիզիկապես՝ մեր հավերժական թշնամու կողմից, այլև հոգեպես՝ մեր իսկ կողմից։
Յուրաքանչյուրի խղճի վրա է ծանրացած այսօրը, և, առաջին հերթին, այո, պատասխանատուների վրա, որոնց մասին մեր Տերն ասում է․
«Դատելու եմ ձեզ, իմ ժողովրդի ավագներ և իշխաններ, դատելու եմ ձեզ» (Եսայի 3։14), դատելու եմ ոչ միայն ձեզ՝ ուրացողներիդ, այլ նաև ձեր անցյալը՝ շիրիմներն եմ դատելու, և ձեր գալիք սերունդներն են նզովված լինելու, որովհետև «Դուք հրկիզեցիք իմ այգին» (Եսայի 3։14), այլ լեզվով՝ ՂարաԲԱՂը, մեր տունը, մեր մշակության վայրը, մեր սխրանքների իրագործման խտացված ճշմարտությունը, մեր անպատիվ կյանքի արժանապատվությունը վերականգնած մեր մեծ Հայրենիքը։ Եվ ես շարունակում եմ մեր Տիրոջ խոսքն՝ ասելով՝ բոլոր նրանց կամ նրան, ովքեր ուրանում են մեր Արցախ աշխարհը, ինձ համար, մեզ համար պայքարող, կռիվ տվող մեր սքանչելի, հերոսական ժողովրդի մի հատվածը, նրանք շիրիմ չեն ունենալու, նզովված են լինելու, նզովված են լինելու ոչ միայն իրենք, այլ նա իրենց շիրիմները և իրենց սերունդները։
Դուք խրախճանքի մեջ եղեք, ցնծացեք և ուրախացեք, ձեզ ուրախացրեք, և այդ ուրախության մեջ մահը բերեք ձեր քույրերին և եղբայրներին»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
17:04 23-04-2024
Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
1411 դիտում
15:13 10-08-2024
Թուրքերն ասում են՝ պետք է գնաք, ձեր սահմանադրությունը փոխեք, դուք մարդ չեք, պետություն չեք. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը