211652_close_icon
views-count754 դիտում article-date 18:54 28-07-2023

Խիստ անհանգստացած եմ եւ վճռականորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Բուրիչ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի հետ:

«Ես չափազանց անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով, և իմ մտքերը վերաբերում են այն բնակիչներին, որոնք կրում են այս իրավիճակի ծանրությունը:
Ես վճռականորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ միջոցների վրա։

Ես նաև կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումը արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր