211652_close_icon
views-count1375 դիտում article-date 15:09 28-07-2023

Մանե Թանդիլյանը խոսել է իր երեխաների գտնվելու վայրի մասին

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը միացավ «ՀայաՔվե» նախաձեռնությանը։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այցելել էր «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքի կետերից մեկը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Մանե Թանդիլյանի որդիների «ապրելու երկիրը» Ավստրիան է, կուսակցության նախագահը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ իր երեխաները արտերկրում են գտնվում ուսման նպատակով։

«Շահարկումներ են, որովհետև նախընտրական պայքար է, և ես ցավում եմ, որ փորձ է կատարվում ընտանիքի անդամների միջոցով փորձել ընտրությունների բարեհաջող ընթացքը, որ մենք ակնկալում ենք, ինչ-որ ձևով աղտոտել։ Այո՛, կրթության համար են այնտեղ, հուսով եմ՝ կավարտեն իրենց կրթությունը, կվերադառնան։ Ցավոք սրտի, Հայաստանում չկա որակյալ կրթություն»։

Լրագրողի հարցին, թե իրենք բոլորը այսինքն անորա՞կ կրթություն են ստացել, Մանե Թանդիլյանը շեշտեց՝ ավելի լավը կարող էին ստանալ։

Այլ մանրամասների Մանե Թանդիլյանը չցանկացավ անդրադառնալ՝ նշելով, որ խոսքը անձնական կյանքի իրավունքի մասին է․ «Աշխատանքս քննադատեք, ինչքան կուզեք, քավ լիցի, բայց ես կարծում եմ, որ ընտանիքի անդամների և անձնական կյանքի իրավունքի ոտնահարումը հարիր չէ։ Մենք դա չենք անում և չենք ակնկալում, բայց հասկանում ենք, թե դա ինչի համար է արվում»։

 

Նմանատիպ նյութեր