211652_close_icon
views-count532 դիտում article-date 11:53 26-07-2023

Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին ԼՂ-ին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։

Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։

Հիշեցնենք՝  ԿԽՄԿ-ն ահազանգել էր, որ, չնայած համառ ջանքերին, ներկայումս իրենք չեն կարողանում օգնություն հասցնել Լաչինի միջանցքով և այլ ուղիներով՝ ներառյալ Աղդամը:

«Արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- նշել էին ԿԽՄԿ-ից։

Նմանատիպ նյութեր