211652_close_icon
views-count1030 դիտում article-date 15:58 25-07-2023

Մեծ հաշվով՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը դրված է կասկածի տակ. Փաշինյան

Այո, մենք կարող ենք ասել, որ ՌԴ-ն այս պիտի անի, ԱՄՆ-ն այս պիտի անի, ԵՄ-ն այս պիտի անի, Ադրբեջանն այս պիտի անի, բայց մենք պետք է ձևակերպենք նաև, իսկ ԼՂ ղեկավարությունն ինչ պետք է անի. աԱյդ ճգնաժամը հաղթահարելու հարցում արդյոք ԼՂ իշխանություններն ունեն որևէ անելիք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում, հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք և մենք պատրաստ ենք աջակցել դա անելու ուղղությամբ: Այո, մենք ակնկալում ենք, որ այդ երկրները ինչ-որ խնդիրներ կլուծեն ԼՂ-ում, բայց այդ երկրներն իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքոց, իր այս ասուլիսի ուղերձն այն է, որ մեր այդ բանաձևերով ոչ մի հարց չենք լուծելու. «Առնվազն այդ բանաձևերից անդին է պետք մտածել՝ հասկանալով, որ դա չի երաշխավորում, որ մեր հարցերը կլուծենք:

Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է ու մտածում՝ բա Ղարաբաղի կամ Հայաստանի հարցը ոնց լուծենք:  Դա մեր խնդիրն է և մենք պետք է գտնենք լուծման ձևերը: Դա չի նշանակում, որ օրինակ, ՌԴ-ին պետք չի այդ լուծումը: ՌԴ-ում կան խնդիրներ, դրան գումարած, սա խնդիր է Ռուսաստանի համար։ Եվ ռեպուտացիոն խնդիր է, և քաղաքական, և աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում է և մեծ հաշվով այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Որովհետև երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, երբ ասում ենք մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, դա մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին իր առաքելության վստահելիության և իրագործելիության առումով: Նույնկերպ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը ևս խնդիր է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ինքը Արցախի նախագահի հետ գործնականում ամենօրյա շփումների մեջ է:

 

Նմանատիպ նյութեր