211652_close_icon
views-count754 դիտում article-date 16:34 24-07-2023

ԱԽ քարտուղարը Լեհաստանի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պյոտր Սկվեչինսկիին: Այդ մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից:
 
Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և վստահություն հայտնել, որ պարոն Սկվեչինսկին իր ներդրումը կբերի հայ-լեհական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնմանը:
 
Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ հարաբերությունների շրջանակին առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր