211652_close_icon
views-count514 դիտում article-date 19:38 22-07-2023

Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատմանն առնչվող հարցեր

փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագծի մշակմանն առնչվող հարցեր։

Նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց՝ պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական կերպարի ինքնությունը:

Կարևորելով օրինագծի մշակումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ այն պետք է լինի համալիր փաստաթուղթ, որը կկանոնակարգի կենտրոնի կառուցապատումը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն իր հերթին նշել է, որ հայեցակարգ հնարավորություն կտա ամրագրել ճարտարապետական կերպարի միասնականությունը, փոքր կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության պայմաններն ու հստակ նորմերի սահմանումը:

Նմանատիպ նյութեր