Պրիգոժինն ընկերություն է գրանցել Բելառուսում, որը զբաղվելու է «անշարժ գույքի կառավարմամբ»
«Վագներ» խմբի սեփականատեր Եվգենի Պրիգոժինը Բելառուսում գրանցել է Concord Management and Consulting սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է Բելառուսի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրում։ Այս մասին գրել է Interfax-ը։
Ըստ ռեգսիտրի՝ ՍՊԸ-ն գրանցվել է Մոգիլևի մարզային գործկոմի կողմից այս տարվա հուլիսի 19-ին։ Գրանցման հասցեն Օսիպովիչի շրջանի Ցել գյուղն է, որտեղ տեղակայված է դաշտային ճամբար, որը նախատեսված է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին տեղավորելու համար, որոնք տեղափոխվել են Բելառուս:
Concord Management and Consulting ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը գրանցված է որպես «անշարժ գույքի կառավարում»։
Ընկերության սեփականատերը (հիմնադիրը) «Concord Management and Consulting» (ՌԴ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, ղեկավարը՝ Պրիգոժին Եվգենի Վիկտորովիչը։