1078 դիտում
09:42 22-07-2023
Ինչե՜ր էին ասում առաջ, ինչեր են անում հիմա․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին նշել է, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Պարզ ասած՝ վերահաստատել է, որ քպական իշխանությունը հրաժարվում է Արցախից, այն ճանաչում է ադրբեջանական: Նույն Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, 2016 թվականին, երբ ընդդիմադիր էր աշխատում, Արցախի հարցը փոխզիջումներով լուծելու Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների նպատակը որակում էր՝ «ստորացուցիչ»: 2017 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել:
Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ՝ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»: Արդեն 2018-ի մայիսի 8-ին, ինչպեսև 2021ին՝ ինքնավերարտադրվելու ժամանակ, հայտարարում էր, թե՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմքում պետք է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը լինի: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին, որի հայտարարությունն առիթ եղավ այս հիշեցումների համար, նա պակասը չէ:
Ի դեպ, ոչ թե «նախկինում», ոչ թե ընդդիմադիր աշխատելիս, այլ հենց իշխանություն եղած ժամանակ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, 2020 թ. հոկտեմբերի 15-ին, բուռն հայրենասիրական գրառում է արել ու շեշտել. «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը... Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը»: Բա մարդ իր տունը, իր հայրենիքը կճանաչի թշնամուն պատկանո՞ղ: Կամ՝ հիմա նրանցից որևէ մեկի բերանից «Արցախի հայության ինքնորոշման իրավունք» արտահայտությունը կլսվի՞: Չի լսվի: Նրանք հիմա «խաղաղություն» են խաղում ու անխնա զիջում ամեն ինչ»:
Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
42983 դիտում
16:22 13-07-2020
Մարդ քիչ է մնում գետինը մտնի, որ տեսնում է, թե ոմանք հիմա ինչեր են գրում, ինչեր են խոսում
1458 դիտում
09:00 28-03-2014
Ինչե՞ր կբացահայտի «Դեմ եմ»-ի լուռ ակցիան. Ժողովուրդ
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան