211652_close_icon
views-count553 դիտում article-date 10:59 21-07-2023

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին արհավիրքից․ Արցախի ԱԺ-ն ուղերձ է տարածել

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում ուղերձ է հղել՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Արցախում տեղակայած ռուսական խաղաղապահ զորախումբն օժտված չէ միջազգային մանդատով, հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումներին և տարածաշրջանային անվտանգության և կայունության վտանգման համար։

Արցախի ԱԺ-ն կոչ է անում Հայաստանին՝  անհապաղ միջոցներ ձեռնարկել ռուս խաղաղապահներրի առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝  դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ու գլխավոր ասամբլեային։

Կոչ ենք անում Հայաստանին՝ դիմել ՄԱԿ-ին՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պետք է իմպերատիվ բանաձև ընդունվի, որն Արցախում խաղաղություն կպարտադրի։ Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին արհավիրքից։ Ուստի ակնկալում ենք, որ այդ կառույցները կստեղծեն պայմաններ, որոնք կխթանեն Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»։

Նմանատիպ նյութեր