Ուկրաինայի զինուժի հակահարձակման դանդաղ տեմպերը չպետք է զարմացնեն․ ԱՄՆ-ի ԿՀՎ տնօրեն
Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման դանդաղ տեմպերը չպետք է զարմացնեն։ Հինգշաբթի նման գնահատական է տվել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը Ասպենի ինստիտուտի կողմից կազմակերպված անվտանգության ֆորումում, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Իմ կարծիքով՝ ոչ մեկին չպետք է զարմացնի, որ հակահարձակումը բարդ խնդիր է: Հարձակվելը շատ ավելի դժվար է, քան պաշտպանվելը»,- ասել է ԿՀՎ ղեկավարը՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի հարձակման տեմպերի մասին հարցին։
«Ռուսները մի քանի ամիս ունեին նախապատրաստելու ոչ միայն երկարաժամկետ պաշտպանություն Զապորոժյեում, հարավային Ուկրաինայում, այլ նաև բավականին մեծ ու խիտ ականապատ դաշտեր ստեղծել: Այսպիսով՝ որոշ ժամանակ կպահանջվի, և հեշտ չի լինի առաջընթաց գրանցելը»,- հայտարարել է ԿՀՎ տնօրենը։